Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կոֆեինն օրինական դոպինգ է. գիտնականներ. 1in.am

Կոֆեինն օրինական դոպինգ է. գիտնականներ. 1in.am

Ջորջիայի համալսարանի աշխատակիցները պարզել են սուրճի անսպասելի ազդեցությունը, հայտնում է Medical News Today-ը: Վերջին հետազոտության շրջանակներում ամերիկացի մասնագետները որոշել են կենտրոնանալ սպորտային ցուցանիշների և սուրճի վրա:

Մինչև վերջերս գիտնականները չէին կարողանում հասկանալ՝ ինչի հաշվին է կոֆեինը խթանում և բարելավում սպորտային ցուցանիշները: Հիմա մասնագետները կասկած չունեն՝ կոֆեինը բերալավում է սպորտային ցուցանիշները: Սուրճը, սակայն, որը այլ միացություններ ևս պարունակում է, կարող է և´ օգնել, և´ վնասել սպորտսմենին: Գիտնականներն, այնուամենայնիվ, սուրճին դրականորեն են վերաբերվում:

Այսպես, սուրճի հետ 3-7 միլիգրամ կոֆեին օգտագործող մարդկանց դեպքում գրանցվում է տոկունության բարելավում 24%-ով: Ճիշտ է, մլ-ում 15 մկգ-ի կոֆեինի մակարդակի գերազանցումը մեզում կարող է խնդիրներ առաջացնել` ստուգող կազմակերպությունների հետ կապված, սակայն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը կոֆեինը դեռ չի ներառել արգելվածների ցանկում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. cellulit-izbavitsya-ot-cellyulita.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ